Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Բլոգի ուսումնասիրություն

Ուսումնասիրում եմ իմ բլոգը։
Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացրու բլոգդ:
    Ողջույն, ես Վիկտորիա Հովսեփյանն եմ։ Սովորում եմ Արևելյան դպրոցի ՝ 4-4 դասարանում։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ իմ բլոգը։ Ես երկրորդ դասարանից վարում եմ իմ բլոգը։ Իմ բլոգն ունի 587 հրապարակում։
  • Գրիր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դիր վերնագրի վրա:
    Իմ բլոգի ամենաառաջին նյութը ահա այսպես են դիմավորում ինձ շվիի համերգից հետոն է, որը հրապարակել եմ 2021 թվականի՝ Մարտի 1-ին։
  • Գրիր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի, որն ես դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:
    Իմ բլոգի բաժիններն են՝ Մայրենին, Մաթեմատիկան, Բնագիտությունը, Հայրենագիտությունը, Ռուսերենը, Անգլերենը, Ես և շրջակա աշխարհը, Արտասահմանյան հեղինակները, Հովհանեսս Թումանյանը, Համո սահյանը, Տեխնոլոգիան, Առողջագիտությունը, Հայոց լեզուն, Հաշվետվությունը, Հին հայկական արհեստները, Հետազոտական աշխատանքը, Ճամփորդությունը, ընթերցանություն հունվար 2023-ը, շրջակա միջավայրը, Մայրենիի ստուգատես 2023-ը, ուղղագրությունը, ուսումնական հունվար 2023-ը, ուսումնական ամառ 2022-ը, պարը, ուրախ ժամանցը, այսօր տոն է, ֆլեշմոբը, ամանորը, ստուգատեսը, Վահագն Դավթյանը, Վահան Տերյանը, Դոնալդ Բիսեթը, զատկական ավագ շաբաթը, կավագորտությունը, ընթերցանությունը, ինքնաստուգումը և կարդում եմ ամեն շաբաթը։ Ես շատ քիչ եմ օգտագործում ուղղագրությունը և հայոց լեզուն, որովհետև մենք հիմա այդպիսի բաներ չենք անցնում։
  • Արդյոք բլոգդ համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ի՞նչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
    Ես առաջարկներ չունեմ։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:
    Ես հավանում եմ ընկեր Նառայի բլոգը, որովհետև նա շատ հետաքրքիր աշխատանքներ է տեղադրում իր բլոգում։
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Հարցեր Լաուրա Պետրոսյանից

Հարց 1․ Ինչո՞ւ ընտրեցիր Շվիի խմբակը։
Ես ընտրեցի շվիի խմբակը, որովհետև շատ եմ սիրում երաժշտություն։
Հարց 2․ Հաճույքով ե՞ս մասնակցում պարապմունքներին։
Այո, շատ։
Հարց 3․ Քեզ հաճելի՞ է խմբով նվագել։
Այո, հաճելի է, բայց ավելի շատ եմ սիրում, երբ միայնակ եմ նվագում։
Հարց 4․ Ամեն անգամ ին՞չ զգացողություններ ես ունենում համերգի ժամանակ։
Ամեն անգամ ես համերգից առաջ մի փոքր հուզվում եմ, բայց երբ մայրիկս գալիս է, ամեն ինչ շատ ուրախ է անցնում։
Հարց 5․ Խորհուրդ կտաս՞ մասնակցել քո ընտրությանբ գործունեությանը։ Եթե այո ՝ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ։
Այո, խորհուրդ կտամ, որովհետև շատ համերգներ ենք տալիս և լիքը հետաքրքիր երգեր ենք սովորում։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ա) գունավոր, խեցգետին, անձրևանոց, մրջյուն, լուսավոր, պանիր
Բ) համակարգիչ, անձրև, ժամացույց, վարդ, ձմերուկ, ականջակալ

1. Ա շարքի բառերը ձևափոխելով, բառեր ավելացներով՝ ստացիր նախադասություն։

Գունավոր խեցգետինը պանրոտ մրջյունին գեղեցիկ և լուսավոր անձրևանոց նվիրեց։

2. Ա և Բ շարքի բառերով կազմի՛ր բառակապակցություններ` ինչքան հնարավոր է։
Գունավոր խեցգետին, գունավոր անձրևանոց, գունավոր մրջյուն, գունավոր վարդ, գունավոր ձմերուկ, գունավոր պանիր, գունավոր համակարգիչ, գունավոր անձրև, գունավոր ականջակալ, գունավոր ժամացույց, լուսավոր անձրև, լուսավոր վարդ, լուսավոր ժամացույց, լուսավոր վարդ, պանրոտ համակարգիչ, պանրոտ ականջակալ, պանրոտ անձրև, պանրոտ անձրևանոց, պանրոտ վարդ, պանրոտ մրջյուն, պանրոտ խեցգետին։

3. Ընտրել դրանցից որևէ մեկը և դարձնել վերնագիր:
Գունավոր խեցգետինը։

4. Այդ վերնագրով մի պատմություն հորինել և հրապարակել բլոգում(մայրենիի ստուատես 2023 էջում):
Իմ հորինած պատմությունը կտեսնեք այստեղ։

5. Հորինած պատմությունը նկարել, նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Գունավոր խեցգետինը

Լինում է, չի լինում, մի խեցգետին է լինում։ Նա այնքան շատ է սիրում ամեն ինչ գունավոր դարձնել, որ իրեն էլ է գունավոր ներկում։ Այդպես ներկված, նա գնում է իր ընկերներին տեսնելու, բայց բոլորը վախենում են նրանից և չեն ճանաչում նրան։ Այդպես տխուր, խեցգետինը գնում է տուն, բայց ընկերները գալիս են նրա մոտ և ասում են, որ չեն ճանաչել նրան։ Խեցգետինը ներում է նրանց և և բոլորին գունավոր է ներկում։ Մի օր խեցգետինը որոշում է գնալ ման գալու և հանկարծ ճանապարհին հանդիպում է մի աղվեսի, ով ուզում էր գողանալ մի փոքրիկ ծիտիկի։ Նա թաքուն իր ընկերներին ասում է, որ ամեն ինչ գունավոր ներկեն և գնան աղվեսին վախացնելու։ Երբ աղվեսը տեսնում է նրանց, վախից փախչում է։ Փախչում է, փախչում և ճանապարհին մի ուրիշ ծիտիկի է ուզում բռնել։ Այդ ժամանակ գունավոր խեցգետինը նորից վախացնում է աղվեսին և աղվեսը փախչում, գնում է անտառ։ Եվ հանկարծ անձրև է գալիս և բոլորի վրայից գույները թափվում են, բայց նրանք ուրախանում են, որովհետև կարողացան աղվեսին վախացնել։ Այսպիսով, երբ ինչ որ վատ բան պետք է տեղի ունենա, խեցգետինը և իր ընկերները փրկում են բոլորին։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Նախապատրաստվում եմ հարցազրույցի

Հարցազրույց ընկերոջս հետ

  • Ընտրել ընկերոջը․
  • Ընտրել թեման․
  • Հարցազրույցի վերնագիրը․
  • Մշակել, կազմել հարցեր այդ թեմայով․
  • Գրել հարցազրույցի նախաբան․

Ես ընտրել եմ Լաուրա Պետրոսյանին։ Թեման՝ ընտրությամբ գործունեություն։
Նախաբան՝
Ողջույն, ես Վիկան եմ։ Ես հարցազրույց եմ վարելու իմ ընկերուհի Լաուրա Պետրոսյանի հետ։ Մենք խոսելու ենք, թե ինչ խմբակ ենք ընտրել, ով է ուսուցիչը, ինչով ենք զբաղվում այնտեղ և այլն։
Ահա և հարցերը՝

1․ Ո՞ր խմբակն ես ընտրել, պատմի՛ր խմբակիդ մասին՝ ինչո՞վ եք զբաղվում, ո՞վ է ուսուցիչը, ի՞նչ եք ստեղծել և այլն։
2․ Կցանկանա՞յիր, որ ես էլ լինեի քո խմբակում։ Ինչո՞ւ։
3․ Հաճույք՞ով ես մասնացում քո խմբակին։
4․ Ինչ՞ կփոխեիր քո խմբակի դասի ժամանակ։
5․Խորհուրդ կտաս՞ մյուսներին էլ միանալ խմբակին։ Ինչու՞։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Տարվա իմ ձեռքբեռումները

Հաշվետու պատում

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Արևելյան դպրոցում: Տեղադիր նաև ֆոտոները։
Իմ սիրելի վայրը մայր դպրոցն է։


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
Ինձ շատ է դուր եկել ընկեր Իվետայի հետ ճամփորդությունը։ Դա կոչվում է Պլանետարիում։ Այտեղ ոնց որ ամեն ինչ իսկական լիներ։ Ոնց որ մենք լուսին թռնեինք։

3․ Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցիր ցանկը, բլոգիդ «Ընթերցարան» բաժնի հղումը։
Հարրի փոթեր 1 մաս
Չիկարելիի արկծները
Ռոբին Հուդ

4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրիր վերնագիրը, հեղինակի անունը։
Ես հիմա կարդում եմ Աստրիդ Լինդգրենի՝ Էմիլը Լյոնեբերգյայից ստեղծագորտությունը Ռուսերեն լեզվով։

5․ Կազմիր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ամենասիրելի բանաստեղծության ընթերցման հղումը տեղադրիր։
Իմ ամենասիրելի բանաստեղտությունը մորս համար գազելն էր։

Ահա և ցանկը

Տաղ վարդավառ
Այս իմ հրաշք աշխարհն է
Ամպրոպից հետո
Ամեն ինչից
Քո շրթունքները
Աշնան հրդեհ է գալարվում
Աշխարհն իմ մեջ
Որ որ նայում եմ
Պապս
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում
Դոփում են
Ինչքան աշխարհը սիրես
Ես իմ անուշ հայաստանի
Բրո՛նզ ես, հո՛ւր ես
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Արև ունես քո աչքերում
Հայրենիքում
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Մորս համար գազել
Հավատով խոստովանիմ
Գիտե՞ք, որ գարուն է արդեն
Համերգ
Իմ երգը

6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրիր ու բնութագրիր նրան։
Իմ ընկերուհին Լաուրան է։ Նա 8 տարեկան է։ Նա ծնվել է 2014 թվականի Հունիսի 12-ին։ Նա ունի մի փոքր երկար մազեր և շագանակագույն աչքեր։ Նա նաև փոքրիկ քույրիկ ունի։ Նրա սիրելի գույնը վարդագույնն է։ Նա սիրում է հագնել սպորտային շորեր։ Նա գնում է գիմնաստիկայի դասերի։

7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր, տեղադրիր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
Ես մասնակցել եմ մի քանի ճամփորդությունների ՝ պլանետարիյում, թատրոն Կոշկավոր կատուն, էրեբունի թանգարան, մատենադարան, երկրաբանական թանգարան։

8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ըտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․ Դիր քո ընտրությամբ գործունեության բլոգիդ էջի հղումը։
Ես ընտրել եմ շվին։ Իմ ուսուցիչը ընկեր Տաթևն է։ Այնտեղ մենք սովորում ենք տարբեր երգեր, օրինակ՝ սուռոկ, ֆինական պօլյկա և ուրիշ հետաքրքիր բաներ։ Ես կարող եմ ձեզ համար մի քանի տեսանյութ տեղադրել, որպեսզի դուք տեսնեք։
Նվագենք միասին
Շվիի հաշվետու համերգը
Շվիի հերթական համերգին

9․ Ի՞նչ կանես 5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
Ես 4-րդ դասարանում չեմ եկել ամենաշուտը, բայց կփորձեմ չուշանալ դասից և՛ հիմա, և՛ 5-րդ դասարանում։

10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
Ես այս տարվա իմ ձեռքբերումն եմ համարում, որ ես կարողանում եմ լիքը գրքեր ընտրել և կարդալ 1-3 օրում։

11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


13․ Ավելացրու քո հարցը․․․
Ես հարց չունեմ։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Պոչատ աղվեսը

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակ: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.«Է՛,բարեկա՜մս,դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրություն աղվեսի անունից․

Ես աղվեսն եմ։ Ես շատ խորամանկ եմ, կարողանում եմ գայլի հետ կռվել և դրա համար ինձ ոչ ոք չի կարող խաբել։ Հիմա կպատմեմ մի հետաքրքիր օր իմ կյանքում։ Մի օր ես իմ պոչը թողեցի թակարդում և սկսեցի միտք անել, թե ոնց պիտի ապրեմ այս աշխարհում այսպես խայտառակ։ Ես որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ հրաժարվեն իրենց պոչերից։ Ես հավաքեցի բոլոր աղվեսներին և սկսեցի նրանց գլխին երկար ու ձանձրալի խրատներ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, որովհետև և՛ գեղեցիկ չեն, և՛ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես ինձ պատասխանեց <<Է՛, բարեկամս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր>>։ Ես իմ խորամանկությամբ չկարողացա համոզել նրանց։