Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2023

Գունավոր խեցգետինը

Լինում է, չի լինում, մի խեցգետին է լինում։ Նա այնքան շատ է սիրում ամեն ինչ գունավոր դարձնել, որ իրեն էլ է գունավոր ներկում։ Այդպես ներկված, նա գնում է իր ընկերներին տեսնելու, բայց բոլորը վախենում են նրանից և չեն ճանաչում նրան։ Այդպես տխուր, խեցգետինը գնում է տուն, բայց ընկերները գալիս են նրա մոտ և ասում են, որ չեն ճանաչել նրան։ Խեցգետինը ներում է նրանց և և բոլորին գունավոր է ներկում։ Մի օր խեցգետինը որոշում է գնալ ման գալու և հանկարծ ճանապարհին հանդիպում է մի աղվեսի, ով ուզում էր գողանալ մի փոքրիկ ծիտիկի։ Նա թաքուն իր ընկերներին ասում է, որ ամեն ինչ գունավոր ներկեն և գնան աղվեսին վախացնելու։ Երբ աղվեսը տեսնում է նրանց, վախից փախչում է։ Փախչում է, փախչում և ճանապարհին մի ուրիշ ծիտիկի է ուզում բռնել։ Այդ ժամանակ գունավոր խեցգետինը նորից վախացնում է աղվեսին և աղվեսը փախչում, գնում է անտառ։ Եվ հանկարծ անձրև է գալիս և բոլորի վրայից գույները թափվում են, բայց նրանք ուրախանում են, որովհետև կարողացան աղվեսին վախացնել։ Այսպիսով, երբ ինչ որ վատ բան պետք է տեղի ունենա, խեցգետինը և իր ընկերները փրկում են բոլորին։

Оставьте комментарий