Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գործնական քերականություն

Օ և Ո-ի ուղղագրություն

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Читать далее «Գործնական քերականություն»
Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Է-Ե-ի ուղղագրություն

Է-ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Էլեն, Էլինա, Էդուարդ, Էլիզա, Էլլադա, Էլվիրա, Էլֆա, Էդգար, Էմմանուել, Էմի, Էմիլ, Էվելինա, Էմմա, Էմիլիա, Էդմոն, Էրիկ, Էմիլի, Էռնեստ։
Ելենա, Եզնիկ, Եվա, Երանուհի, Եղիշե, Եսայի, Երամ, Երվանդ, Եփրեմ, Եղիազար, Եգոր։