Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Շատախոս թեյնիկը (ֆլեշմոբի առաջադրանք)

Կար, չկար, մի շատախոս թեյնիկ կար։ Նա շատ էր սիրում խոսալ։ Նա այնքան շատ էր խոսում, որ նրան բոլորն անվանում էին շատախոս։ Նրա ընկերներներն էին՝ բկլիկ գդալը, խաբարբզիկ գրպանը և ծուռ ականջը։ Բկլիկ գդալը շատ էր սիրում ուտել, խաբարբզիկ գրպանը ամեն ինչ ում պատահի խաբար էր տալիս, իսկ ծուռ ականջը շատ թեք էր և քանի որ թեք էր, միշտ նախավարժանք էր անում, որպեսզի ուղիղ դառնա։ Ճիշտ է, թեյնիկը շատ էր խոսում, բայց նա նաև շատ հոգատար էր և սիրում էր օգնել մարդկանց։ Մի օր նա և իր ընկերները զբոսնում էին և հանկարծ նրանց դեմը կտրեց մի տղամարդ, ով կասկածելի թվաց։ Թեյնիկը նկատեց, որ նրա ձեռքին տարբեր իրեր կան,այդ թվում՝ կանացի։ Նա ինչ-որ բան քչփչաց ընկերների ականջին։ Տղամարդը արագ հեռացավ, իսկ նրանք՝ նրա հետևից։ Երբ տեսան, որ հերթական տան դուռն է փորձում բացել, միասին շրջապատեցին նրան։ Թեյնիկը սկսեց անդադար խոսել, գդալը սկսեց լիքը ուտել, ականջը սկսեց իր նախավարժանքը, իսկ գրպանը սկսեց լիքը բաներ խաբար տալ։ Տղամարդու ուշքը գնաց, ոստիկանները վրա հասան, իսկ շատախոս թեյնիկն ու ընկերները հերոսի կոչում ստացան։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Մայրենիի ֆլեշմոբ

1.Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։

Վարդ

զանգակ

Մանուշակ

Հասմիկ

2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։
Կարմիր, լուրթ-կապույտ։

3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:
Հավկիթ — ձու, պայքար- մարտ։

4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։
Այր- քարանձավ, ուժեղ, քաջ, կտրիճ, ամուսին, տղամարդ։
Անտառում կար մի քարանձավ։
Արամը շատ ուժեղ էր։
Թագավորը շատ քաջ էր։
Աղվեսը շատ կտրիճ էր։
Ամուսինն աշխատում էր օրնիբուն։
Տղամարդը պետք է կարողանա պահել տղայի խոսքը։

5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։
Ստացվեց մայր բառը, որովհետև այր նշանակում է նաև քարանձավ, իսկ եթե մ տառը գա և այր բառից առաջ կանգնի, կստացվի մայր բառը՝ մ+այր։

6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։

Ա_բասիր

Ա_բարիշտ

Ա_բար

Ա_բոխ

Ա_բաստանյալ

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի։
Բարև, լամպ, սպիտակ, տկար, փայլ, կայծ, ապար, շտապ, պարկ, բարի։

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։
Սիրելի, գեղեցիկ, հիասքանչ,
Յուրաքանչյուր գործդ շատ լավ ես անում
Ու դաշնամուր նվագելը քեզ շատ է սազում,
Զանազան բաներ ես հասցնում անել
Այս արագ անցնող ժամանակի ընթացքում,
Նայում ես ինձ և ուրախացնում,
Նիրհում ես անուշ, քնքուշ մայրիկի պես,
Աշխարհում քեզանից լավը չունեմ։

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Բոլոր մարդիկ թափվել են փողոց՝ հիանալու գարնանային գեղեցիկ բնությամբ։ Թռչունները ամեն առավոտ երգում են, երեխաները բակում զանազան խաղեր են խաղում, իսկ մայրիկները կամ տատիկները նստարանններին նստած զրուցում են կամ թել են մանում։ Հազվադեպ անձրևներ են տեղի ունենում, իսկ անձրևներից հետո հայտնվում է ծիածան։ Իսկ նաև՝ գարնանը տոներ են տոնում, օրինակ՝ Մարտի ութը կամ զատիկը։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Պատում ձյան և երեխաների մասին

(Մայրենիի Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ)

Լինում են, չեն լինում, շատ երեխաներ են լինում։ Նրանք ամեն օր գալիս են բակ և ձնագնդիկ խաղում, ձնեմարդ են պատրաստում ձնից։ Մի օր էլ նրանք դուրս են գալիս խաղալու, երբ տեսնում են, որ ինչ որ մարդու նման արարած կանգնած է ձների մեջ և տխուր ձնագնդիներ է խփում ամեն տեղ։ Նրանք մոտեցան այդ արարածին, ծանոթացան նրա հետ և պարզվեց, որ այդ արարածի անունը Ձյուն է։ Եվ երեխաները սկսեցին հետը խաղալ։ Ձյունը խաղում էր ամեն ինչ՝ բադմինտոն, պահմտոցի, ձնագնդի, ձնեմարդ էր պատրաստում, իսկ երեխաները խաղում էին նրա հետ և զարմանում, թե ինչեր է նա կարողանում անել։ Նրանք այդպես ուրախ ժամանակ անցկացրին և գնացին, հեռուստացույց բերեցին և երգ միացրեցին։ Երբ երգը միացրեցին, Ձյունը սկսեց հետաքրքիր ձևերով պարել, իսկ երեխաները նստած դիտում էին և ծիծաղում։ Եվ այդպես Ձյունը էլ չտխրեց, որովհետև գտավ էնպիսի մի մարդկանց, ովքեր սիրում են նրան և հավանում, իսկ երեխաները այսուհետ ամեն օր խաղում են նրա հետբակում և նրանք բոլորը դարձան ընկերներ։ Երեխաները նաև երբ որ նշում էին Նոր տարին, Ձյունին էլ հրավիրեցին և միասին նշեցին գալիք նոր տարվա օրը։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Մայրենիի ֆլեշմոբ

1.    Վերադասավորի՛ր «մոկասեծ» տառախումբը և գրի՛ր ստացածդ բառը։  
Ոսկեծամ։

2.    Օգնի՛ր կենդանիներին հասնել իրենց տները։ 

Ա․Արջ, կով, հավ, ոչխար, շուն, մեղու, ծիծեռնակ 

Բ․ Փեթակ, հավանոց, բույն, որջ, գոմ, բուն, փարախ 

Արջ- որջ
կով- գոմ
հավ- հավանոց
ոչխար- փարախ
շուն- բուն
մեղու- փեթակ
ծիծեռնակ- բույն

3.       Ո՞ր ասացվածքն է «թաքնվել» նկարում։*

Անխորագիր պատկեր

Աշուն։

4.     Ո՞ր տառերի միջև չեն կարող լինել և՛ «ա», և՛  «ո» տառերը։ 

Գ-մ, կ-վ, ն-վ, բ-յ, գ-լ։ 

Ն-վ տառերի միջև, որովհետև նավ բառ կա, իսկ նով՝ չկա:

5.     Մարդու մարմնի ո՞ր  մասն է, որի «անունով» բանջարեղեն է աճում տատիկի այգում։ 
Բազուկ։

6.     Տրված բառակապակցություններից որի՞  մեջ «ոսկե» բառը փոխաբերական իմաստ չի արտահայտում․ 

Ոսկե սիրտ 

Ոսկե աշուն 

Ոսկե ձեռքեր 

Ոսկե ապարանջան 

Փոխաբերական իմաստ չի արտահայտում Ոսկե ապարանջան բառակապակցության մեջ։

7.     «Հացենի, բալենի, նռնենի, թզենի, թթենի, խնձորենի» շարքում  ո՞րն է ավելորդ և ինչո՞ւ։ 

Ավելորդ բառը հացենի բառը, որովհետև մնացած բառերը մրգերի ծառեր են։

8.     Իսկ գիտե՞ս, թե բոլոր բառերի ո՞ր մասն է ծառը թաքցրել հողում։ 

Արմատը։

9.     Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր դրանք և գրի՛ր հեղինակի անունը։ 

Ու տարուբերվեց հինավուրց կաղնին: 

Շշուկով դիպավ իր հարևանին, 

Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև 

Քամու համբույրից դողաց մի տերև, 

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլքի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին։

Հեղինակի անունը Համո Սահյան է։

10. Լրացրո՛ւ նշված բառերի բաց թողնված տառերը։ Այդ բառերը գործածելով՝ հորինի՛ր աշնան մասին պատում։ 

Ար․․․ային, ոսկեհանդեր․․․, տեր․․․աթափ, գունազար․․․ել, բեր․․․ահավաք։

Արևային, ոսկեհանդերձ, տերևաթափ, գունազարդել, բերքահավաք։

Սա իմ պատումն է աշնան մասին՝
https://hovsepyanvika.wordpress.com/2023/11/09/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

11․Համացանցից օգտվելով` պատրաստի´ր Մխիթար Սեբաստացու կողմից միաբանության հիմնման մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում, հղումն էլ՝ այստեղ։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Պատում աշնան մասին

Արևային օր էր։ Երկնքում պայծառ շողում էր արևը։ Դրսում տերևաթափ էր, բերքահավաքն էլ արդեն սկսել էին անել։ Դրսում այնքան գեղեցիկ աշուն էր։ Բայց ոչ թե սովորական, այլ ոսկեհանդերձ աշուն էր։ Այնպիսի տպավորություն էր, ասես աշունը գունազարդած լիներ իրեն, որովհետև շատ գեղեցիկ տեսարան էր։ Մի օր, երբ աշուն էր, մի տերև եկավ աշնան մոտ և ասաց, որ ուզում է նա էլ ոսկեգույն լինել։ Աշունը համաձայնեց։ Աշունը մի քանի ամիս մնաց և քիչ անց տերևը և նրա ընկեր տերևները դարձան ոսկեգույն։ Տերևները շատ ուրախացան, բայց շնորհակալություն չհայտնեցին աշնանը։ Աշունը այս անգամ ձայն չհանեց։ Մի օր էլ տերևը խնդրեց, որ աշունը իրենց փայլուն, պայծառ դարձնի։ Աշունը կատարեց նրա խնդրանքը։ Տերևները դառան փայլուն-փայլուն, շատ ուրախացան, բայց նորից շնորհակալություն չհայտնեցին։ Աշունը այս անգամ էլ լռեց։ Հաջորդ անգամ, երբ տերևը եկավ աշնան մոտ, որպեսզի նորից բան խնդրի Աշնանը, աշունը ասաց տերևին․
— Այս անգամ ես չեմ կատարի քո խնդրանքը — ասաց Աշունը, — Ես առաջին անգամ լռեցի, երկրորդին էլ լռեցի, այս անգամ էլ չեմ լռի, այլ կհայտնեմ իմ կարծիքը։ Դու եթե այդպես շարունակես, էլ ոչ-ոք չի ուզենա քո հետ խոսալ, զրուցել և կատարել քո խնդրանքները, որովհետև երբ ինչ-որ մեկը կատարում է քո ուզածը, դու նրան շնորհակալություն չես հայտնում, այնպես, չ՞է։ Օրինակ՝ ինձ։ Ես արդեն երկու անգամ կատարեցի քո խնդրանքը, բայց դու ոչինչ չարձագանքեցիր։ Եթե դու խնդրում ես որևէ մեկին քո խնդրանքը կատարել, պետք է այդ մարդուն շնորհակալություն հայտնես՝ քո խնդրանքը կատարելու համար։
— Ես հասկացա — տխուր ասաց տերևը, — ներողություն ինձ, որ քեզ շնորհակալություն չհայտնեցի։ Այսուհետ ես ամեն բանի համար շնորհակալություն եմ հայտնելու իմ ընկերներին, հարազատներին և մնացածներին։
Ու այդպես, Աշունն ու Տերևը դարձան ընկերներ և ուրախ-ուրախ թռչելով գնացին։

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Շնորհավորանք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ջան, շնորհավորում եմ քո տոնի կապակթությամբ։ Ցանկանում եմ միշտ լինես մեզ հետ, ամենակարևորը երկար կյանք ունենաս և իհարկ է մնաս այնպես, ինչպիսին հիմա կաս՝ ջերմ, խելացի և լուսավոր🎁🎁🎁🎁🎁🎁

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՖԼԵՇՄՈԲ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․

Լինում է, չի լինում, մի եղանակ է լինում։ Այդ եղանակը իր հետ բերում է անձրևներ, քամիներ, կայծակներ և այդ պատճառով էլ նրա անունը մնում է աշուն։ Եվ երբ ծառի տերևները դեղնում են, բոլոր երեխաները գնում են դպրոց։ Իսկ երբ ազատ ժամանակ են գտնում, բոլոր երեխաները վազում են դուրս, որպեսզի տեսնեն դեղնավուն տերևները։ Հավանաբար, երբ որ երեխաները ուզում էին իջնել բակ, ուժեղ քամի և կայծակներ էին լինում։ Աշունը շատ է տխրում, որովհետև ոչ մի երեխա չէր ուզում աշնանը բակ գնալ։ Աշունը որոշում է թեթևացնել կայծակն ու քամին։ Ու երբ որ երեխաները նկատում են, որ քամին և կայծակը թեթևացել են, որոշում են տաք հագնվել և գնալ բակ խաղալու։ Աշունը շատ է ուրախանում, երբ տեսնում է երեխաներին։ Եվ այդպես ամեն անգամ երեխաները ազատ ժամանակ գտնելով՝ իջնում էին բակ և խաղում։