Избранное
Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընթերցավար

1․Աննա Աբրահամյան
2․Լիլի Ալեքսանյան
3․Բաղրամյան Հենրի
4․Բեգլարյան Էրիկ
5․Գալստյան Անգելինա
6․Գալստյան Նատալի
7․Գառնիկյան Նարեկ
8․Վաչե Գևորգյան
9․Արմինա Էմին
10․Թանաշյան Միքայել
11․Խաչատրյան Էդմոն
12․Նատալի Կիրակոսյան
13․Հակոբյան Լիկա
14․Հայրապետյան Ռոբերտ
15․Հովսեփյան Վիկտորիա
16․Մնացականյան Միքայել
17․Պետրոսյան Լաուրա
18․Սահակյան Նարեկ
19․Սառա Սարգսյան
20․Վարդանյան Մուշեղ
21․Եվա Սահակյան
22․Նարեկ Թելիբյան

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ

Մայիսի 6-10

Մայրենիի ստուգատես 2024

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համատոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

2․ 6-րդ դասարան․  պայմանագրի,  ուսպլան

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համատոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։
Рубрика: ԱՆԳԼԵՐԵՆ

My herro

My herro is Tigran Mansuryan
Tigran Mansuryan was born on January 27, 1939 (nineteen thirty-nine) in Beirut. In 1947 (one thousand nine hundred and forty-seven) he and his parents moved to Armenia, to the city of Artik (Shirak Valley) and in 1956 (one thousand nine hundred and fifty-six) he settled in Yerevan. In the same year he graduated from the Romanos Melikyan Music College, and in 1965 (nineteen sixty-five) he graduated from the Yerevan Conservatory in composition. Since 1967 (one thousand nine hundred and sixty-seven) he has been teaching at the Yerevan Conservatory and was its rector.
Tigran Mansuryan is an Honored Artist of the Republic of Armenia, an Honored Artist of the Armenian SSR, an honorary citizen of Yerevan and a laureate of State Prizes.
Currently, he is only composing music. He has many works, for example, Piano Trio, Piano Sonata No. 1, “Bird Silhouette”, “Nostalgia”, etc. He also composed music for films, for example, “A Piece of Heaven” (Slap) — 1980. I dance to this music in my video. This year Tigran Mansuryan celebrated his eighty-fifth birthday (85).

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնական քերականություն

Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը։
Մայրամուտի արեգակը պալատները կարմիր է ներկել։
․․․․․․․․․․․․․․
Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին։

Նախադասությունը դա բառերով, բառակապակցություններով կազմված տող է։

Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը։
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը։
Արեգակը շիկացրեց բազմահարկ պատերը։
Արեգակը շիկացրեց պատերը։
Արեգակը շիկացրեց։
Շիկացրեց։
Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ։
Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ։
Հսկայական արձանը տեղափոխեցին գետափ։
Արձանը տեղափոխեցին գետափ։
Արձանը տեղափոխեցին։
Տեղափոխեցին։
Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց։
Ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց։
Հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց։
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց։
Հանճարը չսահմանափակվեց։
Չսահմանափակվեց։
Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին։
Սերունդները հիշեցին նաև այդ գիտնականին։
Սերունդները հիշեցին այդ գիտականին։
Սերունդները հիշեցին գիտնականին։
Սերունդները հիշեցին։
Հիշեցին։
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ։
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ։
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ոտքերի առաջ։
Աշխարհը փռվեց ոտքերի առաջ։
……..

Դու շատ հեռվից եկար։
Դու հեռվից եկար։
Դու եկար։
Եկար։
Մենք արդեն հուսահատ սպասում էինք։

Մենք արդեն սպասում էինք։
Մենք սպասում էինք։
Սպասում էինք։
Դուք պայմանը մոռացե՞լ էիք։

Դուք մոռացե՞լ էիք։
Մոռացե՞լ էիք։
Ի՜նչ լավ ժամանակ հասար։

Ի՜նչ լավ հասար։
Լավ հասար
Հասար։
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց։

Անտա՛ռ, խշշա աշնան քամուց։
Անտա՛ռ, խշշա քամուց։
Խշշա քամուց։
Խշշա։
Նա քեզ կանչում է։

Նա կանչում է։
Կանչում է։
Դու ինչո՞ւ չես լսում։

Դու չես լսում։
Չես լսում։

Շները հաչում են։
Մարդ անցավ։
Մեքենան սլանում էր։
Ընկերներդ կանչեցին։
Ես գտա ձևը, քանի որ երբ որ հոգնակի է, լինում են մի քանի հոգի, իսկ երբ որ եզակի են՝ մի հոգի։

Տղան համարձակ առաջ եկավ։ Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում։ Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ։ Ոստիկանները այդ տանը մի իսկական գազնանոց հայտնաբերեցին։ Մարդիկ կարող են հիսուն ձևով<<այո>> ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա։ Այդ լճի ջուրը երբեք չի սառչում։ Մաքուր անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր։ Հավանաբար մարդիկ քնած էին։
Ես բառերը դարձրեցի հոգնակի կամ եզակի և գրեցի պահանջվող ձևով։

Рубрика: ՌՈՒՍԵՐԵՆ

НА КРАЮ ЛЕСА

Вышла на край леса старая лосиха с длинноногим лосенком и задремала на теплом весеннем солнышке. А маленький лосенок учится бегать. Спотыкаются о высокие кочки его длинные ноги. 
Ласково пригревает в редком лесу весеннее солнышко. Уже надулись на деревьях душистые клейкие почки. Из березовой ветки прозрачными каплями сочится сладкий сок.
Весенние лужи отражают высокое небо и кажутся синими. Золотистыми пуховками распустились кустики ивы. Под деревьями зеленеют обросшие брусничником кочки. 
Хорош запах весеннего леса!
Задремала старая лосиха, но чутко слышит она каждый шорох, каждый тревожный звук. Беззаботно резвится маленький лосенок. Знает он, что не даст его в обиду чуткая и сильная мать. 

Выпишите словосочетания с прилагательными, определите род и число этого прилагательного в каждом словосочетании.

2.Вставьте подходящие слова

1. Каков привет, ___________ ответ. 2. Об ___________ они говорили вчера. 3. Она __________ красавица. 4. Вчера шёл сильный дождь. Из-за ___________ мы не пошли в парк. 5. О ________ деревьях нужно позаботиться. 6. Наша дача стояла по ______ сторону реки, а по _______ простиралось поле да лес заповедный. 7. _______ цветы очень красивые, но _____ мне нравятся больше. 8. С приходом весны расцвели подснежники. Мы рады _____________.

2. Вставьте подходящие слова
Вчера я видел всех, а сегодня я ______________ не видел. 2. Он получает письма от родителей и от друзей, а я __________________ не получаю писем. 3. Том знаком со всеми, а Джон ______ ___________ не знаком. 4. Мой друг был у всех, а моя подруга _______________ не была. 5. С вами мы говорим обо всём, а с ними я ________________ не могу говорить. 6. Я всем занимаюсь: спортом, музыкой, танцами, а он _____________ не занимается. 7. Моя сестра всегда со всеми соглашается, а я _________________ не соглашаюсь. 8. В этом классе много разных стульев, а в том нет ____________ стульев. 9. Я во всём разобрался, а мой друг _____________ не разобрался.

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 

Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն

1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

Մշակույթ

Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:

Թանգարաններ և գրադարաններ

Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Рубрика: ՄԱՅՐԵՆԻ

Գործնական քերականություն

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անհնդատ անձրևել է։ Դա Հարավային Ամերիկայում է։ Անձրևի հեղինակը ջրվեժն է։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր տանելն է։ Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում։

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ և որոշեց մինչև աշուն մնալ։ Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց և ասաց

Չէ, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած՝ ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք՝ տես։
Նա դաշտային մկանը համոզեց և տարավ տուն։ Ցույց տվեց հացը, ալյուրը թուգը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին։ Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց։ Մկները լեղաճաք փախան, մտան ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց, դնչիկը երկարացրեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին։ Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասաց

— Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված։ Ավելի լավ է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ։

Գիշերն ուզում էի դուրս գալ՝ մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ։
Գիշերն անձրև եկավ, հիմա ինչպե՞ս ես դուրգ գալու առանց բաճկոնի։
Տե՛ս ՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։
Վա՜յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը։
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավդ։
Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։

Ես չհասկացա այս առաջադրանքը։

Рубрика: ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:
  5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
  6. Ի՞նչ է ֆլորան:
  7. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
  8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Գտեք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ

Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով: (Երիցուկ)

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.

Հյութալի ե րնդարձակ ու շատ կլոր,

Ամռանր դեռ կանաչ, իսկ աշնանր շատ կարմիր: (Լոլիկ)

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,

Ինձ սիրում են մեծերր ե փոքրիկ երեխաներր: (Խնձոր)

Рубрика: ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիներր, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունր, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
    Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
    Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Ձու տալիս են հավերը, բուրդ տալիս են ոչխարները, կաթ տալիս են կովերը, իսկ միս տալիս են ցանկացած կենդանի կաթնասունները։