Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ճամփորդություն դեպի Կենտրոնական բանկ

Այսօր մենք մեր ընտրության խմբի (Հայրենագիտություն) հետ և մաթեմատիկայի ընտրության խմբի հետ գնացինք Կենտրոնական բանկ՝ դրամի մասին լսելու։ Ես այդքան շատ չեմ հիշում, թե ինչ ենք լսել, բայց կարող եմ ասել ձեզ այն, ինչ ես հիշում եմ։ Ես հիշում եմ, որ հնում երբ փող չկար, մարդիկ իրար իրեր էին փոխանակում, այսինքն օրինակ՝ կովն առնելու համար ինչ- որ իր էին տալիս և այդ կովը ստանում էին դրա դիմաց։ Նաև ես հիշում եմ, որ կան նաև հատուկ փող տպելու սարքեր, և քանի որ այդ սարքերը Հայաստանում չկան, մարդիկ ուրիշ երկրում են տպում փողը, օրինակ՝ Գերմանիայում։ Չմոռանամ ասել, որ նաև հիշում եմ, որ չի կարելի փողը կեղծել, որովհետև եթե մարդ կեղծի փողը, նա կձերբակալվի։ Տեսանք նաև ոսկուց, արծաթից պատրաստված հուշադրամներ։ Մի խոսքով շատ հավես անցավ, շատ փողի տարբերակներ տեսանք, շատ բան պատմեց մեզ գիդը, իսկ ամենավերջում, երբ մենք արդեն պետք է դուրս գայինք թանգարանից, մեզ մեկական որպես նվեր նոթատետր և գրիչ տվեցին և համեղ դառը շոկոլադ, որի թղթի վրա պատկերված էր թղթադրամ։ Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, թե ինչ ենք մենք ուսումնասիրել, ապա այցելեք Կենտրոնական բանկ։ Նաև ասեմ ձեզ, որ սա միակ թանգարանն է, որի մուտքն անվճար է։

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ, ԱՅՍՕՐ ՏՈՆ Է!!!

Հաղթահարում ենք Հատիս լեռը

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։ Տոնի կապակցությամբ մենք գնացինք Կոտայքի մարզ՝ հաղթահարելու Հատիս լեռան բարձունքը։
Լեռը բարձրանալը դժվար էր, բայց ավելի դժվար էր իջնելը։ Բայց մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները։ Լեռան վրա մենք զրուցեցինք, երգեցինք և ,իհարկե, հիացանք գեղեցիկ տեսարանով։
Մենք նաև այցելեցինք Պողոս և Պետրոս եկեղեցիները, սբ․Կարապետ եկեղեցին։ Մենք երգեցինք և արտասանեցինք տերունական աղոթքը։ Հետաքրքիր էր ճամփորդելը ընկ․Գայանեի, ընկ․Սյուզիի հետ և դասընկերներիս հետ։

Տեղեկություն Հատիս լեռի մասին

Հատիսը /, Ատիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ/ հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այստեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս աստծո անվան հետ։ 

Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Այսօր մենք դասարանով այցելել ենք Երկրաբանական թանգարան։ Այնտեղ մենք տեսանք շատ մեծ փիղ, ով 85 տարեկան է։ Շատ տարիներ առաջ մարդիկ գնացել են գյումրի և գտել են այդ փիղը։ Փղի տարիքները որոշում ենք նրա մեջի գծերի օղակներից։ Մենք նաև այցելել ենք Միներալների սրահ, որտեղ շատ հետաքրքիր Միներալներ կային։ Ես տեսել եմ նաև մի մեծ քար, որն ընկել էր երկնքից՝ 1947 թվականին։ Շատ հավես անցավ։ Շնորհակալ եմ ընկեր Իվետային, ով կազմակերպել էր այս հետաքրքիր ճամփորդությունը։

Читать далее «Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան»
Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Այսօր մենք ունեցանք շատ հավես օր։ Սկզբում մենք գնացին Էրեբունի թանգարան, որտեղ տեսանք հետաքրքիր նմուշներ, որոնք մինչև հիմա պահպանվել են։ Տեսանք նաև ուրիշ հետաքրքիր բաներ։ Թանգարանից հետո մենք գնացինք Էրեբունի ամրոց։ Այնտեղ մենք պեղումներ կատարեցինք։ Ես գտել եմ 4-5 իր, բայց կային սովորողներ, ովքեր նույնիսկ կարողացել են 30-40 հատ գտնել։ Հետո մենք գնացինք ընդմիջելու։ Երբ գնում էինք ընդմիջելու, այնքան աստիճաններ կային, որ մինչև հասանք, ոտքներիս ուժ չմնաց։ Աստիճանները 234-235 աստիճաններ էին։ Հետո մենք գնացինք վարդավառի լիճ, որտեղ նկարահանվեցինք, տեսանք շա՜աաաատ փոքր ձկնիկներ։ Հետո մենք գնացինք դպրոց և տեխնոլոգիա արեցինք ու գնացինք տուն։ Առաջարկում եմ, որ դուք էլ այդպես լիքը ճամփորդեք։

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Այց դեպի Մատենդարան

Այսօր մենք դասարանով Հայրենագիտության ժամին այցելեցինք Մատենադարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Երբ ներս մտանք, տեսանք, որ դռան առջև ոսկեգույն տառերով գրված էր ՌՋԾԷ։ Դա նշանակում է, որ Մատենադարանը բացվել է 1957թ․ ։ Մատենադարանում են գտնվում ամենամեծ և ամենափոքր գրքերը ՝Մշո Ճառընտիրը և Տոնացույցը։ Էքսկուրսիայից հետո մենք գնացինք <<Գրանդ Քենդի>> և համտեսեցինք ամենահամեղ փքաբլիթները։

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պլանետարիում

Այսօր մենք դասարանով բնագիտության ժամին այցելել էինք Պլանետարիում, որտեղ դիտեցինք «Մոգական մոլորակը արևից այն կողմ» մուլտֆիլմը։ Այնտեղ ոնց որ ամեն ինչ իրական լիներ։ Տիեզերքի աստղերը կարծես ընկնում էին մեզ վրա:

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Այց Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Այսօր դասարանով գնացել էինք Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ։ Ուսումնասիրել ենք տարածքը, այնտեղ գտնվող արձանները։ Իսկ հետո արդեն մտանք թանգարան։ Այնտեղ մի աղջիկ կար, ով մեզ պատմում էր Կոմիտասի մասին, թե երբ է ծնվել, երբ է մահացել, ինչով է սիրել զբաղվել։ Իսկ հետո մի ուրիշ աղջիկ եկավ, ցույց տվեց Մարտիրոս Սարյանի նկարած նկարները, իսկ հետո մեզ առաջարկեց լսել Կոմիտասի երգերը։ Նա ասաց, որ փորձենք Կոմիտասի երգերի տակ նկարենք այն ամենը, ինչ պատկերացնում ենք։
Արդյունքում նկարեցի աղջնակի, ով գնում է ընկերուհու ծննդյան տոնին՝ անցնելով սարերով ու ձորերով։
Շա՜տ հավես օր ունեցանք 💖💖💖

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր, Թեժառույքի բարձունք

Մայիսի 26-ին մենք դասարանով գնացել էինք Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղ՝ Թեժառույքի բարձունքը հաղթահարելու։ Ավտոբուսի մեջ մենք ընկերուհիներով գրավեցինք վերջին նստատեղը և ուրախ զրույցներով հասանք տեղ։ Տեղ հասնելուն պես մենք անցանք գետի վրայի կամուրջով, ընդմիջեցինք, ապա հաղթահարեցինք Թեժառույքի բարձունքը։ Ճանապարհը շատ երկար չէր, բայց դժվար էր։ Տեղ հասնելուն պես մենք տեսանք Թեժառույքի վանական համալիրը։ Տարածքը շատ գեղեցիկ էր և ծաղկաշատ։ Վանքի ներսում մենք տերունական աղոթքն ասացինք, ապա դուրս եկանք վազվզելու, խաղալու։ Շատ հավես նկարներ նկարվեցինք, զրուցեցինք նաև մեր մյուս տարվա կազմակերպիչ ընկեր Անահիտի հետ։ Վանքի մոտ գտանք նաև արևային ժամացույց։ Վերջում համեղ ճաշեցինք և վերադարձանք տուն՝ լիքը-լիքը հավես տպավորություններով։

Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Այցելություն «Բնության պետական թանգարան»

Այսօր մենք դասարանով այցելել ենք «Բնության պետական թանգարան»։ Այնտեղ մեզ դիմավորեց գիդը, ով պատմում էր թանգարանում գտնվող կենդանական աշխարհի մասին։ Մենք տեսանք շնագայլ, բադ, բու, թիթեռներ, ձկներ, տարբեր կենդանիների ոսկորներ։ Պարզվում է, որ այծի պոզերի գծերը ցույց են տալիս, թե նա քանի տարեկան է։ Կային կենդանիներ, որոնց անվանումները կարմիրով էին գրված։ Դա նշանակում էր, որ նրանք քիչ են և գրանցված են «Կարմիր գրքում»։ Այցելության վերջում մենք լուսանկարվեցինք և ուրախ վերադարձանք դպրոց💖։