Рубрика: ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ, ԱՅՍՕՐ ՏՈՆ Է!!!

Հաղթահարում ենք Հատիս լեռը

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է։ Տոնի կապակցությամբ մենք գնացինք Կոտայքի մարզ՝ հաղթահարելու Հատիս լեռան բարձունքը։
Լեռը բարձրանալը դժվար էր, բայց ավելի դժվար էր իջնելը։ Բայց մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները։ Լեռան վրա մենք զրուցեցինք, երգեցինք և ,իհարկե, հիացանք գեղեցիկ տեսարանով։
Մենք նաև այցելեցինք Պողոս և Պետրոս եկեղեցիները, սբ․Կարապետ եկեղեցին։ Մենք երգեցինք և արտասանեցինք տերունական աղոթքը։ Հետաքրքիր էր ճամփորդելը ընկ․Գայանեի, ընկ․Սյուզիի հետ և դասընկերներիս հետ։

Տեղեկություն Հատիս լեռի մասին

Հատիսը /, Ատիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ/ հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այստեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս աստծո անվան հետ։ 

Оставьте комментарий