Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ, ԱՄԱՆՈՐ

Իմ ամանորը

Այս Ամանորին ես, քույրիկս, իմ ընկերուհի Լաուրան, նրա և իմ մայրիկը և Լաուրայի քույրիկը, միասին գնացել ենք մոխրոտիկ թատրոնը դիտելու։

Իսկ մի անգամ ես, քույրիկս, մայրիկս և իմ ընկերուհի Լաուրան գնացինք դիտելու Ալադին թատրոնը։

Դեկտեմբերի 19-ին ես նկարահանման պարի համերգ ունեցա։

Ամանորին մենք նաև այցելում ենք մեկս մյուսին։

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՄԱՆՈՐ

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում

Իսպանիայում դեկտեմբերի 31-ը շատ յուրահատուկ են տոնում։Այնտեղ խնջույքն ու զվարճանքը տևում է մինչև վաղ առավոտ։ Սովորույթի համաձայն, դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ազդարարող զանգերի ձայնով,պետք է ուտել մեկ առ մեկ տասներկու բախտավոր խաղողները ։ Ամեն խաղող ուտելուց հետո պետք է երազանք պահել և ակնկալել, որ հաջորդ տարի իրականան դրանք։ Խաղողը Ամանորի ամենասպասված պահն է։ Զանգերը հեռարձակվում են ուղիղ եթերով ամբողջ Իսպանիայում։ Շատ քաղաքներում մարդիկ գնում են հրապարակ, որտեղ գտնվում է ժամացույցը, միասին ուտելու դրանք և կիսելու հին տարվա վերջին րոպեները։ Պակաս չեն սպասում նաև տեսնել, թե հաղորդավարուհի Կրիստինա Պեդրոչեն, ինչ տեսքով է հանդես գալու։ Նա ամեն տարի շլացնում է իր տեսքով և մինչև հաջորդ տարի բոլորը նրանից են խոսում։ Սեղանի հիմնական ուտելիքը ծովամթերքն է։ Ձմեռ պապիկը զանգերի ավարտից հետո բերում է նվերներ։ Այն երեխաները, ովքեր իրենց խելոք չեն պահել,նրանց բերում է ածուխով լի պարկ: Ես չեմ եղել Իսպանիայում, բայց ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են նշում ամանորը Իսպանիայում։

Ինչպես են նշում Ամանորը Բելգիայում

Բելգիայում Ամանորը շատ մեծ չեն նշում, բայց Սուրբ Ծնունդը շատ մեծ են նշում։ Ես գիտեմ, որ այնտեղ Սուրբ Ծնունդը ուրիշ կերպ ասում են Կեռս Միս և նրանք նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 24-25 ։ Իսկ դուք գիտե՞իք, որ Բելգիայում Նոր տարուն ամպայման պետք է նոր հագուստներ հագնել, զարդեր կրել։ Այնտեղ Ձմեռ պապը գալիս է երկու անգամ։ Առաջին անգամ Ձմեռ Պապը գալիս է դեկտեմբերի 6-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Դեկտեմբերի 6-ին Ձմեռ պապը գալիս է Իսպանիայից նավով, իսկ երեխաները և մեծերը դեկտեմբերի 6-ին գուլպաների մեջ դնում են գազար եղնիկների համար, սեղանին դնում են գարեջուր, որ Ձմեռ պապին գա խմի և երեխաներին լավ նվերներ բերի։
Բելգիայում կան Ամանորյա ավանդույթներ, որոնցից մեկը ընտրում են թագավոր սիսեռահատիկի օգնությամբ։ Տան տիրուհին թխվածք է թխում որի մեջ թաքցնում է սիսեռահատիկ։ Բոլոր հյուրերը ստանում են մեկական կտոր թխվածք և նա, ով գտնում է հատիկը, այդ գիշեր և հաջորդ օրը դառնում է թագավոր։ Թագավորն էլ իր հերթին հյուրերից ընտրում է թագուհի, ծաղրածու և ազնվականի։
Իսկ մեկ այլ ավանդույթի համաձայն՝ բելգիացիները հավատում են չար ուժերին և Ամանորի գիշերը փորձում են քշել դրանք՝ ամբողջ ուժով փչելով Ամանորյա կոտոշի մեջ կամ տան շուրջն են պտտվում վառված ջահերով կամ մոմերով։ Չար ուժերից պաշտպանվելու համար երբեմն զանգեր են հնչեցնում։

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ, ԱՄԱՆՈՐ, ԱՅՍՕՐ ՏՈՆ Է!!!

Իմ երազանքի նվերը

«Իմ երազանքի նվերը»– Փոքր պատում գրիր քո երազանքի նվերի մասին. ստացա՞ր արդյոք Ամանորին: Նկարագրի՛ր: Պատմի՛ր մյուս նվերներիդ մասին: Իրականացա՞վ ամանորյա հրաշքը:

Այս տարի մեր Նոր տարին շատ լավ անցավ։ Քանի որ ես ինձ լավ էի պահել ողջ տարվա ընթացքում, Ձմեռ պապիկից և ընտանիքիցս ստացա այն նվերները, որոնք ուզել էի։ Ստացել եմ բառբի տիկնիկ, ամանորյա նասկիներ, ակնոցներ, ամաններ, «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը, լամպ, որը ունի լիցքավորման տեղ և ունի ժամացույց, «Չիկարելիի արկածները» գիրքը և լեգո Մայնգռավթ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Рубрика: ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ, ԱՄԱՆՈՐ, ԱՅՍՕՐ ՏՈՆ Է!!!

Ամանորը մեր դպրոցում

Այսօրը շատ լավ անցավ։ Մենք միասին երգեցինք և պարեցինք։ Վերջում մեր թոռնիկների նվերները տվեցինք, նրանք էլ մերը տվեցին։ Իսկ ամենավերջում համտեսեցինք համով ուտեստներ և գնացինք տուն։

Читать далее «Ամանորը մեր դպրոցում»
Рубрика: ԱՄԱՆՈՐ

Ամանորը Հունաստանում

Հունաստանում փողոցները սկսում են զարդարել նախքան Ամանորը՝ ձմռան գալուն պես։ Զարդարում են ողջ քաղաքը և ստեղծում տոնական տրամադրություն։ Տոներից 2 շաբաթ առաջ խանութներում սկսվում են տոնական զեղչերը, որոնք հարմար առիթ են նվերներ գնելու համար։ Հունաստանում նախ նշում են սբ․Ծնունդը՝ դեկտ․24-25-ին։ Տանը պատրաստում են մոմեր, հրեշտակներ և հյուրասիրություն։ Պարտադիր է այցելությունը եկեղեցի, հատկապես քավորը սանիկների հետ։ Պատարագից հետո փոքրիկները ստանում են ավանդական նվերներ։ Ըստ ավանդույթի՝ սբ․ Ծնունդին մաքրում են ծխնելույզը, որպեսզի բոլոր խնդիրները, դժվարություններն ու հիվանդությունները մնան նախորդ տարում։ Ցերեկը երեխաները պտտվում են տնետուն և երգում կալանդաներ՝ Ծննդյան տոնի փոքրիկ երգեր և փոխարենը ստանում նվերներ, անուշեղեն կամ մանրադրամ։ Երեկոյան ընտանիքը նստում է տոնական սեղանի շուրջ, որի տոնական ուտեստը Խրիստոպսոմոն է ՝ մեղրի բոքոնը տարբեր համեմունքներով։

Իսկ Ամանորը Հունաստանում նշում են հյուր ընդունելով կամ գնալով։ Վերջին դեպքում պարտադիր որպես նվեր պետք է տանել քար։ Եթե այն մեծ է, ապա խորհրդանշում է գալիք տարվա հաջողությունները, երջանկությունը; եթե փոքր է, ապա ասում են, որ անհաջողությունները դրանից մեծ չպետք է լինեն։ Երեկոյան զարդարում են տոնական սեղանը, որի վրա տեղ են գտնում հնդկահավը՝ պատրաստված գինով կամ տապակած խոզ՝ կարտոֆիլով։ Սեղանին շատ կարևոր է քաղցրավենիքը, հատկապես՝ համեմունքներով թխվածքաբլիթները՝ մեղրով կամ քաղցրահյութով ներծծված։ Սեղանի գլխավոր ուտեստը խմորի հյուսքերով զարդարված թխվածքն է՝ Վասիլոպիտան՝ հաղարջով ու ընկույզով, որի մեջ պարտադիր մանրադրամ են տեղադրում, որպեսզի պարզեն տարվա հաջողակին։ Առաջին կտորը կտրում են սբ․Վասիլիսի համար։ Հենց նրա պատվին էլ Հունաստանում անվանում են ձմեռ պապիկին՝ Այոս Վասիլիս։ Հունական ընդունված ավանդույթ է գուշակությունը նռան միջոցով։ Ուղիղ կեսգիշերին տան տերը նուռը ուժգնությամբ նետում է տան պատին։ Ինչքան հատիկները իրարից հեռու թռչեն, այնքան տան հաջողությունը, գումարը, առողջությունն ու բարօրությունը մեծ կլինեն։ Հունաստանում ընդունված է նաև փոխանակվել զարդարված շամփուրներով՝ ֆոտիկներով։ Դրանց համար հիմնականում օգտագործում են խնձոր, սալորաչիր, ցիտրուսային մրգեր, կոնֆետներ։ Տան փոքրիկները բուխարու մոտ կախում են գուլպաներ կամ կոշիկներ, որպեսզի Այոս Վասիլիսը իրենց նվերներն տեղադրի դրանց մեջ։ Վատ նշան է համարվում տուն թողնել կենդանիների սև մազով, կոտրել ափսեներ կամ սուրճ աղալ։

Рубрика: ԱՄԱՆՈՐ, ԱՅՍՕՐ ՏՈՆ Է!!!

Ամանորը դպրոցում

Այս տարի Ամանորին դպրոցում ունեցանք եռալեզու հանդես։ Ես մասնակցում էի ռուսական Տերեմոկ-ին որպես մեղու և անգլերեն լեզվով բեմադրված Շաղգամ-ին՝ որպես թոռնիկ։ Հանդեսից հետո մենք դասընկերներով փոխանակվեցինք նվերներով՝ հետաքրքիր գրքերով։ Մեզ համար անակնկալ էր պատրաստել նաև ընկ․Արմինեն՝ մեր նկարներով գեղեցիկ անկյուն դասարանում։ Իսկ մեր մայրիկները ինչպես միշտ պատրաստել էին համեղ հյուրասիրություն։

Рубрика: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԱՄԱՆՈՐ

Չարաճճի Ձմեռ Պապը

Լինում է, չի լինում, մի Ձմեռ Պապ է լինում։ Նա շատ չարաճճի էր։ Մի անգամ Ամանորին չարաճճի Ձմեռ Պապը որոշում է երեխաների նվերները թաքցնել։ Մտածում է, թե որտեղ կարելի է թաքցնել, որպեսզի երեխաները դրանք չգտնեն։ Նա բոլոր նվերները հավաքում է և դնում տոնածառի տակ։ Բայց չարաճճի Ձմեռ Պապը շատ անխելք էր։ Նա չգիտեր, որ երեխաները իրենց նվերները առաջին հերթին կփնտրեն հենց տոնածառի տակ։ Եվ երբ Ամանորն եկավ, երեխաները առանց նվերի չմնացին։