Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ճամփորդություն դեպի Կենտրոնական բանկ

Այսօր մենք մեր ընտրության խմբի (Հայրենագիտություն) հետ և մաթեմատիկայի ընտրության խմբի հետ գնացինք Կենտրոնական բանկ՝ դրամի մասին լսելու։ Ես այդքան շատ չեմ հիշում, թե ինչ ենք լսել, բայց կարող եմ ասել ձեզ այն, ինչ ես հիշում եմ։ Ես հիշում եմ, որ հնում երբ փող չկար, մարդիկ իրար իրեր էին փոխանակում, այսինքն օրինակ՝ կովն առնելու համար ինչ- որ իր էին տալիս և այդ կովը ստանում էին դրա դիմաց։ Նաև ես հիշում եմ, որ կան նաև հատուկ փող տպելու սարքեր, և քանի որ այդ սարքերը Հայաստանում չկան, մարդիկ ուրիշ երկրում են տպում փողը, օրինակ՝ Գերմանիայում։ Չմոռանամ ասել, որ նաև հիշում եմ, որ չի կարելի փողը կեղծել, որովհետև եթե մարդ կեղծի փողը, նա կձերբակալվի։ Տեսանք նաև ոսկուց, արծաթից պատրաստված հուշադրամներ։ Մի խոսքով շատ հավես անցավ, շատ փողի տարբերակներ տեսանք, շատ բան պատմեց մեզ գիդը, իսկ ամենավերջում, երբ մենք արդեն պետք է դուրս գայինք թանգարանից, մեզ մեկական որպես նվեր նոթատետր և գրիչ տվեցին և համեղ դառը շոկոլադ, որի թղթի վրա պատկերված էր թղթադրամ։ Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, թե ինչ ենք մենք ուսումնասիրել, ապա այցելեք Կենտրոնական բանկ։ Նաև ասեմ ձեզ, որ սա միակ թանգարանն է, որի մուտքն անվճար է։

Оставьте комментарий