Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ՄԱՅՐԵՆԻ

Ամփոփում Փետրվարի 5-9

Ձոն լեզվին
Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյանն օր
Հայազգի մեծերը հայոց լեզվի մասին
Փետրվարի 5-21․ Մայրենի լեզվի օր
Փետրվարի 9-ը բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օր
Հովհաննես Թումանյան <<Մեր ուխտը>>

Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Առաջին ուումնական շրջանի հաշվետվություն Հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում Հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․

Ամանորը աշխարի տարբեր երկրներում
Ես Սեբաստացի
Իմ ճամփորդական ամառը
Անգլիական այգի

Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները․

Արագածոտնի մարզ
Արագածոտնի տեսարժան վայրեր
Մխիթար Սեբաստացի
Հայաստանի հանրապետություն
Մարզերը և մարզկենտրոնները
Մայրաքաղաքները

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդություններին․

Երևանի պատմության թանգարան
Բարձունքի հաղթահարում

Рубрика: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ՄԱՅՐԵՆԻ

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն Մայրենիից

Ես ընտրել եմ ուսուցման առկա ձևը։ Ես Սեպտեմբերից մինչև հիմա բլոգում՝ Մայրենի բաժնում հրապարակել եմ յոթանասուն նյութ։ Ամենահետաքրքիր առաջադրանքը, որ ես կատարել եմ Մայրենի լեզվից, դա Սասունցի Դավթի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24 հատվածների առաջադրանքներն են։ Ես գործնական քերականություն բաժնում ունեմ 14 նյութ։ Այս ուսումնական շրջանում ես գործնական քերականությունից սովորել եմ բառերն ըստ իմաստի և բառերն ըստ կազմության։ Բառերն ըստ իմաստի չորս տեսակի են՝ հոմանիշ, հականիշ, բազմիմաստ և համանուն։ Բառերն ըստ կազմության երեք տեսակի են՝ պարզ, բարդ և ածանցավոր։ Սա իմ գործնական քերականություն բաժինն է՝ գործնական քերականություն: Ես մասնակցել եմ Սեպտեմբեր, Հոկտեմբեր և Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբներին։ Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբից կա մի հարց, որը իմ մոտ շատ է տպավորվել։ Այդ հարցը հետևյալն է՝ մարդու մարմնի ո՞ր  մասն է, որի «անունով» բանջարեղեն է աճում տատիկի այգում, իսկ պատասխանը սա է՝ բազուկ։ Մայրենի դասընթացի տարբեր գործողություններից իմ համար շատ օգտակար և հետաքրքիր են բանաստեղծությունների ուսուցումը, որովհետև երկար բանաստեղծությունները միշտ իրենց հետ հետաքրքիր առաջադրանքներ են ունենում և այդ առաջադրանքներում հազվադեպ լինում են այնպիսի առաջադրանքներ, որ մենք պետք է ինքնուրույն տեքստին վերաբերյալ հարցեր կազմենք։ Այս ուսումնական շրջանում ես գրքերից կարդացել եմ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը», «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը», «Չպատմված հեքիաթներ» և «Дядя Фёдор, пёс и кот» գրքերը։ Վերջին գիրքը ես կարդացել եմ Ռուսերեն լեզվի օրինակով։ Չմոռանամ ասել, որ ես մի փոքր էլ աստվածաշունչ եմ կարդացել, որը հիմա քիչ-քիչ կարդում եմ։ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» և «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գրքերի հեղինակն է Ջոան Քենթլի Ռոուլինգը, որովհետև այս երկու գրքերը Հարրի Փոթերի երրորդ և չորորդ մասերն են։ «Չպատմված հեքիաթներ» գիրքը ունի երկու հեղինակ՝ Արաբո Սարգսյանը և Լուիզա Գալստյանը։ «Дядя Фёдор, пёс и кот» գրքի հեղինակն է Էդուարդ Ուսպենսկին։ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» և «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գրքերի մեջ Հարրի փոթերն ինչպես միշտ փրկվում է ամեն բանից։ Երրորդ մասում նա հանդիպում է Սիրիուս Բլեքին, ով բանտից փախած և վտանգավոր մարդ է համարվում, բայց նա այդպիսին չէ, որովհետև Հարրիի մայրն ու հայրը չէին ընտրի նրան որպես Հարիի կնքահայր։ Սիրիուս Բլեքը մի ժամանակ մի անեծքով տասներեք մարդու էր կործանել։ Սիրիուս Բլեքը երկու անգամ փորձել է ներխուժել դղյակ, բայց առաջին անգամ չէր ստացվել, իսկ երկրորդին ստացվել էր։ Նա ուզում էր մտնել դղյակ ոչ թե որպեսզի Հարիին սպանի, այլ նա ուզում էր Փիթեր Փեթեգրուին սպանել, որովհետև Փիթերը Հարիի ծնողներին մատնել է և դրա պատճառով հիմա Հարին ծնողներ չունի։ Երբ Հարրին առաջին անգամ հանդիպես Սիրիուսին, որոշեց նրան մի լավ հարված հասցնել, բայց հետո լսելով նրա պատմությունը Հարրին որոշեց հավատալ Սիրիուսին։ Չնայած որ Փիթերը մատնել էր իր ծնողներին, Հարրին թույլ չտվեց Սիրիուսին սպանել Փիթերին, այլ ասաց, որ ավելի լավ է դեմենթորները Փիթերին տանեն ազքաբան, որը կախարդների բանտն էր։ Սիրիուսին հավատում են միայն Դամբլդորը, ով դպրոցի տնորենն է, Հարրին, Ռոնը և Հերմայոնին՝ Հարրիի ու Ռոնի ամենալավ ընկերուհին։ Իսկ չորորդ մասում Հարրի Փոթերը ազատվում է անտանելի դրզլիներից և իր ընկերների՝ Ռոնի ու Հերմայոնիի հետ գնում է Քվիդիչի գավաթի խաղը դիտելու։ Իսկ երբ Հարրին արձակուրդներից հետո վերադառնում է Հոգվորթս, նա իմանում է, որ այդ տարի դպրոցում տեղի է ունենալու Եռյակի մրցամարտը, որը արդեն հարյուրավոր տարիներ տեղի չէր ունեցել։ Եռյակի մրցամարտը տեղի ունեցավ երկու դպրոցների և Հոգվորթսի հետ։ Այդ երկու դպրոցներն են Բոբեթոնը և Դուրմստրենգը։ Պարզվում է, որ Դուրմսթրենգ դպրոցում է գտնվում Վիկտոր Քրամը, ով Քվիդիչ թիմի լավագույն որսկաններից մեկն է։ Կրակի գավաթը դնում են դահլիճի մեջտեղը, իսկ նախապես տասնյոթը լրացած աշակերտները իրենց անունները թղթերով գցում են Կրակի գավաթի մեջ և այդ օրը Կրակի գավաթը իր մեջից երեք թուղթ է դուրս գցում և իմանում ենք, թե ով պետք է մասնակցի երեք փուլերից բաղկացած Եռյակի մրցամարտին։ Հարրին չէր գցել իր անունը Կրակի գավաթի մեջ, բայց Կրակի գավաթը երեքի փոխարեն դուրս գցեց չորս թուղթ, որի մեջ կար նաև Հարրին, ում տասնյոթը դեռ չէր լրացել։ Հարրին նույնիսկ շատ էր զարմացել, իսկ քանի որ նա Եռյակի մրցամարտում էր հայտնվել, իր ընկեր Ռոնը նեղացել էր նրանից և չէր խոսում Հարրիի հետ։ Եռյակի մրցամարտին մասնակցողները բողոքում էին, թե ինչի է Հոգվորթսը երկու աշակերտ ունեցել Եռյակի մրցամարտի մեջ։ Եռյակի մրցամարտի երորդ փուլում Հարրի Փոթերը հանդիպում է իր անտանելի թշնամուն՝ Լորդ Վոլդեմորին։ Չմոռանամ ասել, որ երբ Վոլդեմորը գալիս է Հարրիի մոտ, Հարրիի սպին սկսում է ցավալ, որը Վոլդեմորի անեծքի թողած հետքն էր։ Եվ այսպես, Հարրի փոթերին չորորդ մասում նույնպես հաջողվում է խուսափել նրանից։ «Չպատմված հեքիաթներ» գրքի մեջ կային տարբեր հեքիաթներ, որոնք ցույց էին տալիս, որ միշտ պետք է ժպտալ, պետք է երազել և ամեն ինչ լավ կլինի, իսկ ամենակարևորը այն սովորեցրեց ինձ, որ դու ինչպես որ կաս, այդպես էլ պետք է լինես և չամաչես։ Իսկ «Дядя Фёдор, пёс и кот» գիրքը մի տղայի մասին է, ում անունը Դյադյա ֆյոդըռ է, ով շատ էր սիրում կենդանիների և քանի որ իր մայրիկը չէր թողնում տանը կենդանիներ պահել, նա իր շան և կատվի հետ գնաց գյուղ՝ այնտեղ ապրելու։ Այնտեղ բոլորը սիրում էին այդ տղային, տարբեր կենդանիներ էին բերում նրա մոտ, իսկ տղան կերակրում էր նրանց։ Մայրենիի տնային առաջադրանքները ինձ ոչ ոք չի օգնում անել և ոչինչ չի հարցնում։ Մայրենիի դասընթացի աշխատանքներից ես շատ սիրով եմ կատարում երկար և կարճ բանաստեղծության առաջադրանքները և չեմ դժվարանում, ընթերցանությունը ես նույնպես չեմ դժվարանում, իսկ գործնական քերականությունը մի փոքր եմ դժվարանում, բայց ինձ բոլորն էլ՝ ընթերցանությունն էլ, բանաստեղծություններն էլ, գործնական քերականությունն էլ շատ հետաքրքիր են։