Рубрика: ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Նեպտուն մոլորակ

10 փաստ Նեպտունի մասին

1. Նեպտունն Արեգակնային համակարգի ամենահեռու մոլորակն է։ Այն չորրորդ  մոլորակն է՝ ըստ տրամագծի մեծության, և երրորդը՝ ըստ զանգվածի։

2. Նեպտունն ունի շատ բարակ օղակների համակարգ: Օղակները բաղկացած են սառույցի մասնիկներից, որոնք ծածկված են սիլիկատներով, կամ ածխածնի հիմքով այլ նյութից, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ նրանց կարմրավուն գույն է հաղորդում:

3. Նեպտունն ունի հայտնաբերված 13 արբանյակ։ Դրանցից ամենախոշորի՝ Տրիտոնի զանգվածը կազմում է Նեպտունի բոլոր արբանյակների գումարային զանգվածի ավելին, քան 99․5 %-ը, և միայն այս արբանյակն է, որ բավարար զանգվածեղ է՝ գնդաձև լինելու համար։

4. Նեպտունն ունի շատ ակտիվ մթնոլորտ: Այս մոլորակի վրա եղանակը հագեցած է չափազանց շարժուն պտտահողմերի համակարգով, որտեղ քամու արագությունը հասնում է համարյա գերձայնային արագությունների (մոտ 600 մ/վ):

Neptun (1)

5. Նեպտունի մթնոլորտը կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից: Մեթանը կլանում է կարմիր լույսը, ինչի պատճառով մոլորակը կապույտ գույն է ստանում:

6. Նեպտունն իր առանցքի շուրջ շատ արագ է պտտվում: Հասարակածային գոտում այն պտտվում է մոտավորապես 18 ժամ պարբերությամբ, ինչն ավելի դանդաղ է, քան մոլորակի 16․1 ժամանոց մագնիսական դաշտի պտույտը։

7. Նեպտունը հայտնաբերվել է մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, ոչ թե պարբերական դիտումների միջոցով։

8. Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք՝ «Վոյաջեր-2»-ը, որն անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։

Neptun (3)

9. Նեպտունը հին հռոմեական դիցաբանության մեջ ծովերի և ջրերի աստվածն է։ Ամենահին հռոմեական աստվածներից մեկն է։ Հետագայում նույնացվել է հունական Պոսեյդոնին։

10. Նեպտունի անվան հետ է կապված նեպտունալիա տոնը։ Տոնակատարություններն իրականացվել են երաշտը կանխարգելելու համար։ Դրանց ժամանակ կառուցվել են ծղոտե տներ ու խրճիթներ։

Оставьте комментарий