Рубрика: ՄԱՅՐԵՆԻ

Տեքստային աշխատանք

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու։ Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն էլ անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց։ Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց։ Քաղա՜ք դու քաղա՜ք, ոչ մի բան միագույն չէր։ Տները կառուցված էին տարբեր գույնի կոնֆետներով, քաղցրավենիքներով։ Ծառերը, թփերն ու ծաղիկները նույնպես գունավոր էին, բայց ոչ թե մրգեր, հատապտուղներ էին տալիս, այլ քաղցրավենիք։ Կենդանիները նույնպես գունավոր էին։ Քաղաքը ամբողջը գունավոր էր։ Քաղաքն այդպիսին էր դարձել, քանի որ բոլորը շատ էին սիրում գունավոր և մի օր որոշեցին ամեն բան գունավոր ներկել։ Մարդիկ նույնպես գունավոր էին։ Նրանք սիրում էին տարբեր բաներով զբաղվել։ Օրինակ՝ թել էին մանում, գիրք էին կարդում, զբոսնում էին, նվագում էին երաժշտական գործիքներով և այլն։ Երբ մենք մտանք քաղաք, նրանք մեզ ընդունեցին տարբեր երաժշտություններով և ուրախություններով, բայց նրանց գործիքները նույնպես գունավոր էին։ Այնտեղ մենք մնացինք մի քանի տարի և այնքան վարժվեցինք, որ արդեն մոռացանք մեր երկրի մասին և մի օր արթնացանք ու տեսանք, որ մենք նույնպես գունավոր ենք դարձել, ինչպես և մյուս մարդիկ։ Եվ մենք շատ ուրախացանք ու սկսեցինք ապրել այդ գունավոր քաղաքում։

Оставьте комментарий