Рубрика: ՄԱՅՐԵՆԻ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնական քերականություն

Գոյականի թիվը

Ա խմբում եզակի թվով բառեր են, այսինքն՝ մի առարկա, իսկ Բ խմբում հոգնակի թվով բառեր են, այսինքն՝ մեկից ավելի։

Ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ։
Ա խմբի բառերը եզակի թվով են, իսկ Բ խմբի բառերը՝ հոգնակի թվով։

Գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։
Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մի գոյական։ Օրինակ՝ սեղան, աթոռ, վարպետ, նավակ։
Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի գոյականներ։ Օրինակ՝ սեղաններ, աթոռներ, վարպետներ, նավակներ։

Ա․ Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր։
Բ․ Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։

Ա խմբի բառերին ավելացավ «եր», իսկ Բ խմբի բառերին՝ «ներ»։

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևում արձաններ են նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժները բազմիցս սասանել են այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրերը։
Արձանները, բարձրաքանդակներն ու գազանի կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից։

Оставьте комментарий