Рубрика: ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հիմնական գույները

Հիմնական գույները երեքն են՝ կարմիրը, դեղինը և կապույտը` 3Կ։ Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով՝ մենք ստանում ենք մնացած բոլոր գույները։ Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ։ Հիմնական գույներից ստացված այդ գույները և երանգները կոչվում են երկրորդային գույներ՝ երկնագույն, կանաչ և բոսոր։

Գույների կոնտրաստությունը

Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա։ Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա։

Color blocks.svg

Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է ավելի մեծ ու պայծառ։
Սպիտակ ֆոնի վրա ,ընդհակառակը, կարմիրը փոքր է երևում։
Նարնջագույնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային է, իսկ բաց կապույտի վրա՝ ընդհակառակը, կարմիրն ասես ավելի պայծառ լինի։

Գույնի ստացում


Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ։

Ադիտիվ մեթոդ

Ավելացնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ կարմիրը, կանաչը, կապույտը։

Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս։ Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդվի երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները։

Դեղին և կապույտ

Պակասեցնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ դեղինը, կաիմիրը և կապույտը։

Սուբտրակտիվ մեթոդը երկրորդային խաժ, դեղին և բոսոր գույների խառնումից առաջնային կարմիր, կանաչ և կապույտ գույների ստացումն է։


Оставьте комментарий